Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Խնդիրը փողն է

Խնդիրը փողն է
18.03.2023 | 21:53
Վերջին ամիսներին ամերիկյան ու բրիտանական կառավարությունների և նրանց հետ փոխկապացված տարբեր հիմնադրամների կողմից Հայաստանի լրատվամիջոցներին կամ քիչ թե շատ հայտնի, ակտիվ մարդկանց գրավիչ առաջարկներ են լինում։
Ֆինանսական բավական մեծ օգնություն ցույց տալ և օգնել, որ ավելի հայտնի դառնան, ավելի մեծ լսարան ունենան և, բնականաբար, ավելի շատ փող աշխատեն, բայց դրա դիմաց կա մեկ պայման՝ հետևողականորեն ատելություն տարածել Ռուսաստանի նկատմամբ, ցույց տալ, թե Ուկրաինան տառապում է ռուսների ձեռքին, հայերի մեջ քարոզել, թե ռուսները ավելի վատն են թուրքից։
Ահա թե ինչու են մտահոգ հայի տեսքով շատ մարդիկ հանկարծ 180 աստիճան փոխվում ու դառնում ռուսատյաց։ Խնդիրը արժեքները կամ Հայաստանի նկատմամբ մտահոգությունը չի, խնդիրը փողն է, փողը, դոլարը:
Նաիրի Հոխիկյան
Դիտվել է՝ 5455

Մեկնաբանություններ